Բարի գալուստ

Հանրապետության համանման քոլեջների համար Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը հանդիսանում է ուսումնամեթոդական կենտրոն «Հագուստի մոդելավորում և նախագծում» և «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» մասնագիտությունների ուսուցման գծով:

Ամեն տարի կազմակերպվում են ուսանողների անհատական աշխատանքների ստուգատես-մրցույթներ, որտեղ ցուցադրվում են հագուստի 120-150 նոր նմուշներ։

Ուսուցումը քոլեջում կազմակերպվում է նորագույն մեթոդներով:

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում սովորում է շուրջ 400 և ավել ուսանող, ովքեր ծավալում են տարրաբնույթ և բազմաբովանդակ գործունեություն: Ուսանողության առավել ակտիվ մասը մշտապես ներկայանում է հետաքրքիր գաղափարներով, մտահաղացումներով, ուսումը և դաստիարակությունը սերտորեն շղթայելու, ուսանողական կյանքը հագեցած ու հետաքրքիր կազմակերպելու համար:

Քոլեջի ուսանողական խորհուրդի գաղափարական նպատակն է՝ ստեղծագործական ներուժով և մտածողությամբ ուսանողներին ոգևորել, առաջադրված նախագծերը և մոտեցումները իրագործել:

Քոլեջը ջեռուցվում է, հագեցած է ժամանակակից գույքով, տեխնիկայով, համակարգչային սարքավորումներով: Քոլեջն ունի ինտերակտիվ լսարան և հարուստ գրադարան: