Ընթացակարգ

Քոլեջի ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա ուսուցմամբ հիմնական կրթության (9 ամյա) հիմքով (ուսման տևողությունը 3 կամ 4 տարի) և միջնակարգ կրթության (12 ամյա) հիմքով (ուսման տևողությունը 2 կամ 3 տարի) հետևյալ մասնագիտություններով՝

Առկա ուսուցում
Հաշվապահական հաշվառում
Հագուստի մոդելավորում և նախագծում
Դիզայն (ըստ ճյուղերի)
Սպասարկման կազմակերպում (մենեջերի որակավորում)
Ապահովագրական գործ
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
Գործավարություն օտար լեզվի խորացված ուսուցմամբ
Հագուստի պատրաստման տեխնոլոգիա
Կոշիկի արտադրության տեխնոլոգիա (կոշկակարի որակավորում)
Կարի արտադրության տեխնոլոգիա(դերձակի որակավորում)

Ընդունելությունը կատարվում է ատեստատի գնահատականների մրցույթով առանց ընդունելության քննությունների, բացի «Հագուստի մոդելավորում» և «Դիզայն» մասնագիտություններից, որտեղ դիմորդները քննություն են հանձնում նկարչությունից:

2023թ. սեպտեմբերի 1-ից քոլեջի վճարովի համակարգով սովորողների տարեկան ուսման վարձի չափը սահմանված է համաձայն նշված սանդղակի.

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ
Հագուստի պատրաստման տեխնոլոգիա 190 (Մեկ հարյուր իննսուն հազար)
Հագուստի մոդելավորում և նախագծում 250 (Երկու հարյուր հիսուն հազար)
Դիզայն(ըստ ճյուղերի) 250 (Երկու հարյուր հիսուն հազար)
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրավորում 230 (Երկու հարյուր երեսուն հազար)
Հաշվապահական հաշվառում 230 (Երկու հարյուր երեսուն հազար)
Ապահովագրական գործ 230 (Երկու հարյուր երեսուն հազար)
Սպասարկման կազմակերպում 230 (Երկու հարյուր երեսուն հազար)
Գործավարություն օտար լեզվի խորացված ուսուցմամբ 250 (Երկու հարյուր հիսուն հազար)

Հեռակա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է հետևյալ մասնագիտություններով՝

Հեռակա ուսուցում
Հաշվապահական հաշվառում
Ապրանքագիտություն
Հագուստի մոդելավորում և նախագծում

Քոլեջում տարեկան ուսման վարձը հեռակա ուսուցմամբ 140000 դրամ