
Ընտրեք Ձեր ապագան այսօր
Կրթությունը գանձ է, աշխատանքը՝ բանալին
Ընդհանուր տեղեկություններ
Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում սովորում է շուրջ 400 ուսանող, ովքեր կրթություն են ստանում հետևյալ մասնագիտություններով՝
- Հագուստի մոդելավորում և նախագծում
- Հագուստի պատրաստման տեխնոլոգիա
- Դիզայն
- Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
- Հաշվապահական հաշվառում
- Ապահովագրական գործ
- Սպասարկման կազմակերպում
- Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
Քոլեջում դասավանդում են շուրջ 60 դասախոսներ, ովքեր ընդգրկված են հետևյալ ամբիոններում.
- Մասնագիտական առարկաներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Հանրակրթական առարկաներ
- Տնտեսագիտություն
Քոլեջում իրականացվում են կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ հետևյալ մասնագիտություններից.
- Համակարգչային ծրագրեր` Corel Draw, Adobe Photoshop, Web Design էջերի կառուցում
- Ռուսերենի, անգլերենի իմացություն (էքսկուրսավար՝ Гид)
- Հագուստի ձևարար
- Կոշիկ վերանորոգող
- Ապահովագրական գործակալ
- Հաշվապահ